Թբիլիսի (վրացերեն՝
თბილისი, հին հայկական անվանումը՝ Տփղիս, 19-րդ
դարում և 20-րդ դարի առաջին կեսում հայկական
միջավայրում տարածված էր նաև Թիֆլիս անվանումը (փոխառություն
ռուսերենից (Тифлис), որը մինչև այսօր գործածվում
է ավանդական Սփյուռքի և արևմտահայերի կողմից),
Վրաստանի մայրաքաղաք և Կովկասի խոշորագույն
բնակավայրերից մեկը։ Գտնվում է Կուր գետի ափին։
Բնակչությունը՝ 1.181.700 մարդ, որից 82,600
(7,63%), ը՝ հայեր (2002 թ. մարդահամարի տվյալներ)
Թբիլիսին հիմնադրել է Վախթանգ Գորգասալ թագավորը (վրաց.՝
ვახტანგ გორგასალი, 447-502) 5-րդ դարի վերջում։
Մինչև 458 թվականը Թբիլիսիի տարածքը անբնակ էր և
անտառածածկ։
Սկսած 12-րդ դարից մինչև Հոկտեմբերյան
Հեղափոխությունը Թբիլիսիի թվով 47 քաղաքապետերից
45-ը ազգությամբ հայեր են եղել և մինչև 1922 թ.
բնակչության գերակշռող մասը հայեր են եղել, աոաջ
լինելով վրացիներից, ռուսներից և այլ ազգերից:
Թբիլիսին գտնվում է Թբիլիսյան ավազանում՝ մոտ 30
կիլոմետրանոց նեղ եզրագծով ձգվում է Կուր գետի
հովտով և լեռների՝ 3 կողմից կից լանջերով։ Ծովի
մակերևույթից բարձրությունը 380-770 մետր է։
Թբիլիսիի մերձակայքում առանձնացվում են 6, 7, 8
բալանի սեյսմիկ գոտիներ։ Արևելքում, հարավում և
մասամբ արևմուտքում սահմանն անցնում է Գարդաբանյան
շրջանով, հյուսիսում և արևմուտքի մնացյալ մասում՝
Մցխեթյան շրջանով։
Թբիլիսին Վրաստանի հինավուրց մշակութային
կենտրոններից մեկն է։ Քաղաքի հարավ-արևմտյան
մասում գտնվում է նրա պատմական ակունքը՝ Հին
քաղաքն իր նեղ փողոցներով, որտեղ մինչ օրս
պահպանված են միջնադարյան ճարտարապետության գծերը։
Այստեղ կարելի է գտնել թուրքերի 16 - 17դդ. կողմից
վերակառուցված Նարիկալա միջնաբերդի փլատակները,
Անչիսխատի քարե և Մետեխի եկեղեցիները, Սիոնի և
Սամեբա տաճարները։
Ժամանակից Թբիլիսիի թաղամասերը ստացել են
եվրոպական տեսք. շքեղ բազմահարկ տների
ճակատամասերը շրջապատված են լայն պուրակներով ու
խիտ ծառերով պողոտաներով։ |